Մարաթոնյան վազքի և սպորտային քայլքի օլիմպիական մրցաշարերը, Տոկիոյի շոգ եղանակի պատճառով, կանցկացվեն Ճապոնիայի Հոկկայդո հյուսիսային կղզու Սապպորո քաղաքում։
Մինչ խաղերի մեկնարկը, մայիսի 5 –ին , Հոկկայդո-Սապպորո փառատոնի շրջանակում, կանցկացվի մարաթոնի թեստային մրցում։ Կփորձարկվի խաղերի մրցուղին։
Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները անցած օգոստոսի 8 –ին այցելել էին Տոկիո։ Նրանք հեծանվով շրջել են մրցուղով, ստուգել օդի որակը, ջերմային սթրեսը, ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և գոհ են մնացել արդյունքից։
Աթլետիկայի թեստային մրցումները նախատեսված են մայիսի 11-ին ՝ Տոկիոյի << Օլիմպիական >> մարզադաշտում: