ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

10:39 - 02 Դեկ, 2020

Հրապարակվել են   2020/21թթ․  մրցաշրջանի Հայաստանի տղամարդկանց  բասկետբոլի  Ա-Լիգայի կանոնավոր առաջնության առաջին հատվածի լավագույնների անունները: Նրանք են ՝ Լոգան Պրիմերաննոն / << Ուրարտու >> /, Ռեջի Ջիորջը   /ԲԿՄԱ /, Ջորդան Ուաթսոնը / << Դվին >> /, Ուիլիամ Ջենքինսը  / << Կիլիկիա >> /, Դամիան Արչերը  / << Մեդ Ֆոքսիս >> /։

Ձայների մեծ տոկոսը ստացել է Լոգան Պրիմերանոն։ Լավագույն հայ բասկետբոլիստն է  Արկադի Մկրտչյանը, իսկ  մինչև 20 տարեկաններից՝  Դավիթ Քարամյանն ու  Նարեկ Սարգսյանը    / երեքն էլ ՝ << Մեդ Ֆոքսիս >> /։

Քվեարկությանը մասնակցել են մարզասերներն ու արհեստավարժների  հանձնախումբը։ 

Այլ նորություններ