Հայ աթլետները մեկնում են Աթենք՝ վարկանիշային մրցաշարի

11:55 - 11 Մայ, 2016

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի երկու անդամները՝ Ամալյա Շառոյանը և Լևոն Աղասյանը, մեկնում են Աթենք՝ Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի:

Մայիսի 14-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մեկնարկում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը: Շառոյանը և Աղասյանը բացի Աթենքի մրցաշարից՝ մայիսի 21-ին կմասնակցեն նաև երկրորդ մրցաշարին: Այն կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

Մայիսի 28-ին ր 29-ին կկայանա  աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որը ևս վարկանիշային է:

Մինչ այս Հայաստանն արդեն ունի 21 օլիմպիական ուղեգիր:

 

Լուսանկարը՝ Getty Images

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ