ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է) երրորդ տուրում մրցեցին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը: 37-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Սպիտակներով խաղում է Լևոն Արոնյանը: Նրանք 3 հնարավորից վաստակել են 2-ական միավոր եւ ընթացիկ առաջատարներն են: