ՀՀ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐԻ ՌԵԿՈՐԴԸ

10:27 - 24 Նոյ, 2021

Թեհրանում ավարտվեց  բանակային մարզիկների ազատ  ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Յուրատեսակ ռեկորդ սահմանեց վաստակավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած մեր հավաքականը: Բանն այն է, որ մրցագորգ ելած հայաստանցի բոլոր ութ ըմբիշները դարձան մեդալակիր:

Արման Անդրեասյանը / 70 կգ /  հաղթեց բոլոր մրցակիցներին,գրավեց առաջին տեղը և նվաճեց չեմպիոնի ոսկե մեդալը:

Փոխչեմպիոնի պատվին արժանացան և <<  արծաթով >>  պարգևատրվեցին Հրայր Ալիխանյանը / 79 կգ / և Մհեր Մարկոսյանը / 86 կգ /:

Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին և բրոնզե մրցանակակիր դարձան Մանվել Խնձրցյանը / 57 կգ /, Հարություն Մանուկյանը / 61 կգ / , Մենուա Յարիբեկյանը / 74 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 92 կգ / և գերծանրքաշային Լյովա Գևորգյանը:

Հիշարժան հաջողության առթիվ շնորհավորում ենք  հավաքականի մարզիչներին, հայոց եռագույնը վեր պարզած մեր զինվորական մեդալակիրներին ու ռեկորդակիր թիմից  ակնկալում նոր հաջողություններ:

Թեհրանի մարզապալատի մրցագորգերը տրամադրվել են աշխարհի առաջնության մասնակից հունառոմեական ըմբշամարտի ներկայացուցիչներին:

 

Այլ նորություններ