ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ

11:49 - 18 Նոյ, 2020

Ձմեռային մարզաձևերի  միջազգային յոթ  ֆեդերացիաների տեխնիկական փորձագետներ օրերս այցելել  են Պեկին։  Նրանք ստուգել են այն մարզահամալիրները, որոնք 2022թ․  փետրվարին հյուրընկալելու են 24 –րդ ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներին: Դրանք գրեթե պատրաստ են  և կատարվում  են  սարքավորումների հարմարեցման  աշխատանքները։

ՄՕԿ-ի և միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները  բարձր են գնահատել ենթակառուցվածքների որակը։

Օլիմպիական խաղերի մասնակիցները  կմրցեն երեք քաղաքների ՝ Պեկինի, Չժանցզյակոուի և Յանցինի   25  մրցասպարեզներում:

Կազմակերպիչները  օգտվել  են 2008-ի ամառային օլիմպիական խաղերից մնացած  ժառանգությունից։ Նոր շինարարարական աշխատանքներ չեն իրականացվել, ինչը էապես նվազեցրել է  ծախսերը։

Մեդալներ կխաղարկվեն յոթ մարզաձևերում։ Չինաստանում  համաշխարհային մարզահանդեսը կանցկացվի  2022թ․ փետրվարի 4-20-ը: 

Այլ նորություններ