ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՎԻ ՄԻԱՅՆ . . .

11:47 - 29 Նոյ, 2023

Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը հայտարարել է, որ 2024թ. Փարիզի օլիմպիական խաղերի բացման օրը՝ հուլիսի 26 –ին,  երեկոյան ժամը 19-ից մինչև կեսգիշեր,  օդային տարածքը  կփակվի: Բացառություն կարվի  արտակարգ  իրավիճակների ծառայությանը և  երկրի պաշտպանության նախարարությանը:  

Սահմանափակումների պահպանումն ապահովելու համար, հուլիսի 26-ին, ժամը 17:00-ից  կանոնները կկիրառվեն Փարիզի երկու խոշոր՝ Շառլ դը Գոլի անվան  և Օրլի օդանավակայաններւոմ:

Պաշտպանության նախարարությունը պատասխանատվություն է կրելու սահմանափակումների իրականացման համար:

 

Այլ նորություններ