Առողջապահության համաշխարհային կազմակերպության / ԱՀԿ / արտակարգ իրավիճակների ոլորտի տնօրեն Մայքլ Ռայանը անթույլատրելի է համարում հանդիսականների ներկայությամբ մարզական միջոցառումների անցկացումը։ Քանի դեռ չի հաղթահարվել կորոնավիրուսի համավարակը, մարդկային զանգվածների վերադարձը մարզադաշտ աղետ կդառնա և անդառնալի կորուստներ կլինեն։
Ստադիոն ժամանող մարզասերները օգտվում են հասարակական տրանսպորտից, սննդի կետերից, սանհանգույցից և այլն։ Այդպիսով, վարակի տարածման հավանակությունը կմեծանա։
Հիշենք, որ մարտ ամսից մարզական միջոցառումները հետաձգվել, չեղարկվել են կամ ՝ անցկացվել առանց հանդիսականների։