ՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ

11:17 - 03 Հուն, 2022

Հերթական պարտությունը կրեց Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը:

Եվրոպայի 2023 թ. առաջնության որակավորման փուլի / H խումբ / ծրագրով մեր խաղացողները, Սկոպիեյում, հյուրընկալվեցին  Հյուսիսային Մակեդոնիայի իրենց հասակակիցներին:

Առաջինը հաջողության հասան  հյուրերը: Իններորդ րոպեին տանտերերի դարպասը գրավեց  Էրիկ Սիմոնյանը: Ցավոք , դա մերոնց միակ հաջողությունն էր այդ խաղում, քանզի տեղացիները չհուսալքվեցին / ինչպես մեր թիմերի  հետ է  հաճախ լինում /,  երեք գոլ հեղինակեցին և հաղթեցին 3 : 1 հաշվով:

Խմբային աղյուսակում  Հայաստանի թիմը երեք միավորով  մնաց վերջին ՝ վեցերորդ տեղում: Հունիսի  6 –ին Երևանում  հայ ֆուտբոլիստները  կմրցեն խմբի առաջատար ֆրանսիացիների հետ:

Այլ նորություններ