Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ հասարակական տրանսպորտի ինտենսիվ համակարգը կազդի բնակիչների սովորությունների վրա։ Մարդիկ ստիպված կլինեն փոխել առօրյան: Հեռավար աշխատանքը այլընտրանք կհանդիսանա նրանց համար, ովքեր կունենան դրա հնարավորությունը:
Քաղաքի բնակիչները ուսումնասիրում են հասարակական տրանսպորտին հարմարվելու տարբեր եղանակներ: Ակնկալվում է, որ տրանսպորտային միջոցները գերծանրաբեռնված կլինեն օլիմպիական խաղերի օրերին:
«Պետք է քայլել, դա լավ է առողջության համար: Մանավանդ ենթադրվում է, խաղերի ընթացքին անմիջական հետևողները հիմնականում երիտասարդներ կլինեն»: Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պետրեսեի նման հայտարարությունը զարմացրել է բնակիչներին:
Շատերը որպես այլընտրանք նախապատվությունը կտան հեծանվին: Կլինեն նաև այնպիսիք, ովքեր խաղերի օրերին արձակուրդ չեն վերցնի, քանզի նրանց գործը, օրինակ բուժաշխատողներինը, կարևոր է: