ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է

11:13 - 03 Օգո, 2020

Իտալիայի  տարածաշրջանի / Ֆրիուլի և Վենեցիա – Ջուլիա / խորհուրդը հաստատել է, որ  2023թ․ կայանալիք  Եվրոպայի երիտասարդական օլիմպիական 16 –րդ ձմեռային  փառատոնի համար կհատակցվի 7 միլիոն եվրո։ Բացի այդ,  39 միլիոն եվրո կծախսվի  լեռնադահուկային սպորտի  համալիրի վերակառուցման  և զարգացման համար: 

Փառատոնի կայացման պայմանագիրը փետրվարին է  ստորագրվել  ԵՕԿ-ի  և Իտալիայի ԱՕԿ –ի միջև: 

Մրցումները նախատեսված են  2023թ․  հունվարի 21 - 28-ը: 14-ից 18 տարեկան երիտասարդ օլիմպիականները մեդալների համար կպայքարեն  լեռնադահուկային սպորտ, բիաթլոն,դահուկավազք,դահուկացատկ, դահուկային երկամարտ,գեղասահք, հոկեյ,  շորթ- տրեկ, սնոուբորդ, քյոռլինգ մարզաձևերում։

Մարզահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա Տրիեստում, իսկ փակմանը՝  Ուդինում: 

2026 թ. Իտալիայի  Միլանում և Կորտինա դ' Ամպեցցոյում կանցկացվեն   ձմեռային  25 –րդ ձմեռային օլիմպիական խաղերը։

 

Այլ նորություններ