Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան առցանց քննարկում է անցկացրել մայրցամաքային միությունների հետ։ Խոսել են , թե ինչպես են կազմակերպությունները պայքարում COVID-19- ի դեմ։ Արծարծվել է նաև աշխարհի ընթացիկ առաջնությունը 2021թ․ տեղափոխելու հարցը։
Բոլոր խնդիրները կհամաձայնեցվեն և կհաստատվեն խորհրդի արտահերթ նիստում, որը տեղի կունենա մայիսի 12-ին: