Շվեյցարիայում , ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիայի շտաբ բնակարանում տեղի ունեցան ՈՒԵՖԱ –ի առաջնությունների տարիքային համապատասխան խմբերի վիճակահանությունները:
Մինչև 19 տարեկանների ՝ 2021 – 2022թթ. առաջնությունում, ինչպես հայտնի է , մեր երկրի հավաքականը հաջողությամբ է ավարտել որակավորման փուլի արգելքը: Հայտնի դարձան նրանց հաջորդ փուլի մրցակիցները: Երրորդ խմբում մեր հավաքականի հետ ընդգրկված են Պորտուգալիայի, Անգլիայի և Իռլանդիայի թիմերը:
Հանդիպումները կկայանան 2022թ. գարնանը։
Նույն ՝ մինչև 19 տարեկանների 2022 – 2023թթ. առաջնությունում, Հայաստանի հավաքականը վիճակահանությամբ ընդգրկված է որակավորման փուլի 12 –րդ խմբում: Մերոնց մրցակիցներն են Գերմանիայի, Սլովակիայի և Բելառուսի ընտրանիները:
Խաղերը կկայանան 2022թ. սեպտեմբերի 21-27-ը՝ Բելառուսում։
Կայացավ նաև մինչև 17 տարեկանների 2022 - 2023թթ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ 10 –րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը կխաղա Իռլանդիայի, Նորվեգիայի և Բելառուսի ֆուտբոլիստների հետ:
Հանդիպումները կկայանան 2022թ.: