Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կազմակերպել է և կանցկացնի տղամարդկանց Բ լիգայի համապետական անդրանիկ առաջնությունը: Մեկնարկը կտրվի նոյեմբերի 24-ին: Հայտավորված է ութ թիմ: Մրցակարգը շրջանաձև է և այն կկայանա երկու փուլով:
Բ լիգայի առաջնությանը կմասնակցեն Երևանի << Թմբկաբերդ >>, << Արագած - 2 >>, UCOM, << Օրանժ ՊՖԱ >>, << Գրանդ սպորտ >>, <<Վետերաններ >>, << Հայք» >> և Գյումրիի <<Գյումրի >> թիմերը:
Բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանում: Երկու փուլերի ընդհանուր արդյունքներով կորոշվի լավագույն քառյակը, որի միջև կայանալիք եզրափակիչ մրցաշարը ի հայտ կբերի բարձրագույն խումբ տեղափոխվող լավագույն ակումբային թիմին:
ՀԱՕԿ լրատվական բաժին