Հաղթանակով արդարացված սպասելիքներ

10:35 - 27 Փետ, 2019

Երևանում անցկացվեց ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի առաջին խաղարկությունը: Չորս թիմերի պայքարում հաղթեց տանտերերի << Ուրարտու -Վիվառոն >>: Հաջողությունը հեշտ չտրվեց, քանզի  ստուգատեսին ներկայացել էին ԵԱՏՄ երկրների լավագույն թիմերը:

Որոշիչ խաղում մրցեցին Երևանի << Ուրարտու – Վիվառոն >> և  ՌԴ Տուլա քաղաքի << Արսենալը >>: Խաղադաշտում չափազանց սուր  և գրավիչ պայքար ծավալվեց, որն իր արձագանքը ստացավ տրիբունաները ծանրաբեռնած մարզասերների մոտ: Մեր թիմն արդարացրեց սպասելիքները,  հաղթեց  92 : 72 հաշվով  և արժանացավ գլխավոր պարգևին: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ղազախստանի  << Բարսի Ատիրաու >> , իսկ երրորդը `  << Արսենալ >> ակումբը: Վերջինը Բելառուսի << Բորիսֆեն >>  թիմն էր:

Մրցաշարը ցույց տվեց, որ Հայաստանի բասկետբոլը աստիճանաբար վերելք է ապրում: Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան կազմակերպում և անցկացնում է ամենամյա հանրապետական  կանոնավոր առաջնություններ: Ավելացել է  թիմերի քանակը, կազմավորվել են ակումբներ: Այդ ամենի արդյունքում  << Ուրարտուի >>  հաջողությունն էր:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ