ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՏՈԿԻՈ

16:27 - 17 Հոկ, 2022

Տոկիոյի ամառային  օլիմպիական խաղերի մեկամյա տարեդարձն է նշվել:   

Մարզամշակութային  տոնական միջոցառում էր այն, որը  կազմակերպել էին   միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ /,  Ճապոնիայի կառավարության և երկրի ԱՕԿ –ի   համագործակցությամբ։ 

Ներկաներին տեսաուղերձով ողջունել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Նա օլիմպիական ընտանիքի անունից երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնել  ճապոնացի ժողովրդին, կազմակերպիչներին: Շնորհակալություն, Տոկիո, ասել է Բախը:  

<< Տոկիո – 2020  >> -ի   կազմակերպիչներն աննախադեպ մարտահրավերների  բախվեցին COVID-19  համաճարակի պատճառով: Հետաձգված խաղերը գործնականում անցկացվեցին  առանց հանդիսականների, իսկ մեկ տարի հետո, ազգային ստադիոնում,  անցկացված տոնական հանդիսությանը մասնակցել է  ավելի քան  18000 մարդ:

Հանդիսականները նաև  հնարավորություն  են ունեցել  լուսանկարվելու համաշխարհային սպորտի աստղերի հետ:

Միջոցառմանը զուգահեռ անցկացվել է նաև կիսամարաթոնյան վազքարշավ, որին մասնակցել է 15 հազար մարդ: Այն կդառնա ավանդական և կնշանավորի Տոկիոյի օլիմպիական խաղերը:  

 

 

 

 

Այլ նորություններ