ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ

12:25 - 27 Ապր, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ , արգելավազքի օլիմպիական չեմպիոն, ֆրանսիացի Գի Դրյուն  նշել է, որ Փարիզում  2024թ․ նախատեսված ամառային օլիմպիական  խաղերի  նախագիծն արդեն հնացած է և այն  ոչ մի ընդհանուր բան չունի ներկա իրողությունների հետ։ Կորոնավիրուսի համաճարակի հետ  կապված` Փարիզի խաղերը  նոր մոտեցում են պահանջում ։ Դրյուի մեկնաբանությունները մեջբերել է  Agence France-Presse- ը:

<< Ներկա ճգնաժամը երկարաժամկետ, տնտեսական և սոցիալական ազդեցություն կթողնի մեր առօրյայի վրա: Դա առանց հետևանքների  չի կարող  անցնել։ Այս համատեքստում օլիմպիական և պարալիմպիկ խաղերը  նույնպես բացառություն չեն և պետք է  վերանայել բոլոր  ծրագրերը:

Հարկ  է  վերագնահատել խաղերի բյուջեն,  վերաիմաստավորել այդ միջոցառումը և հարմարեցնել այնպես, որ այն համապատասխանի նոր աշխարհին >> , - ասել է  Դրյուն:

Օլիմպիական խաղերը Փարիզում պետք է անցկացվեն 2024թ.  հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: 

Այլ նորություններ