ՏԱՐԵՄՈՒՏԻՑ ԱՌԱՋ

11:57 - 07 Սեպ, 2021

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / հաշվետու - ընտրական համագումարը կսկսվի առաջիկա   դեկտեմբերի 20-ին:

2020 թվականի ապրիլին IWF- ի նախագահի պաշտոնից հրաժարվեց 20 տարի կառույցը ղեկավարած  Թամաշ Այանը: Ապա ժամանակավոր ղեկավար նշանակվեցին հաջորդաբար ամերիկուհի Ուրսուլա Պապանդրեան, թաիլանդցի Ինտարատ Յոդբանգտոյան և  բրիտանացի Մայքլ Իրանին:

ՄՕԿ -ը  մտահոգված է IWF- ում  անընդմեջ կատարվող  փոփոխություններով: Եթե բարեփոխումներ չկատարվեն,  ապա կքննարկվի ծանրամարտը Փարիզի 2024թ. օլիմպիական խաղերի ծրագրում լինել – չլինելու հարցը:

 

Այլ նորություններ