<< Պեկին -2022 >> կազմկոմիտեն ամփոփել է կամավորականների հավաքագրման արդյունքները: 168 երկրի ավելի քան 960 հազար ներկայացուցիչ արդեն ցուցակագրվել է։ Հավանական թեկնածուների 96 տոկոսը մինչև 35 տարեկան է։ Դիմողների 85 տոկոսը ուսանողներ են:
Հատկանշական է, որ հաշմանդամություն ունեցող ավելի քան երկու հազար մարդ նույնպես աշխատելու ցանկություն է հայտնել։
Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև 2021թ․ հունիսի 30-ը, որից հետո հանձնաժողովը ընտրություն կկատարի։
Ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերի համար կհավաքագրվի 27 հազար կամավորական, իսկ 12 հազարը կաշխատի պարալիմպիկում։
Հաջողակ թեկնածուները կանցնեն համապատասխան վերապատրաստում։