ԿԵՍԴԱՐՅԱ ՄԱՐԱԹՈՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ

10:40 - 25 Հուն, 2020

Համավարակի պատճառով չեղյալ է հայտարարվել նոյեմբերի 1-ին նախատեսված Նյու - Յորքի  50 –րդ մարաթոնը։ Կազմակերպիչները հայտնում են, որ իրենց համար անչափ կարևոր է  մարզասերների  և մարզիկների առողջությունն ու անվտանգությունը։ Վազքարշավը տեղափոխվել է  2021 թ․։

Վազորդները  կմասնակցեն վիրտուալ մարաթոնի, որը կանցկացվի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 1-ը:

Նյու-  Յորքի  ավանդական վազքարաշվի անդրանիկ  մեկնարկը տրվել  է 1970թ․։ Այն չեղարկվում է երկրորդ անգամ, 2012-ին վազքը չի  կայացել մրրկահողի պատճառով: 

Ամենազանգվածային միջոցառումը  եղել  է 2019թ.,  որի պարագայում մասնակիցներից  53 հազար 640  - ը հատել է եզրագիծը։

Այլ նորություններ