Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:
Մարսել քաղաքը ավելի քան հազար նավակների ուղեկցությամբ ջահը կողջունի Միջերկրական ծովով անցնելու ընթացքում:
Միջոցառումը կտևի մոտավորապես հինգ ժամ: Տեղերը սահմանափակ են, ցանկացողների համար հատկացված է ընդամենը 1024 տեղ: Արարողությանը ականատես դառնալու համար պետք է գրանցվել 15 օր առաջ։
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով։ Շքերթին մասնակցող նավակները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների. կիսակոշտ նավակները պետք է ունենան առավելագույնը 250 ձիաուժ հզորություն, մոտորանավակները՝ 24 մետր երկարություն: Առագաստանավերի երկարությունը չպիտի գերազանցի 41 մետրը՝ որպեսզի չխանգարի 1896թ. Նանտում կառուցված Բելեմ անունով, 58մ. երկարությամբ եռակայմ «աստղային նավակին»: Նրան է ընձեռված ապրիլի 26-ին ջահը Աթենքից տանելու պատիվը:
Մայիսի 8-ին ջահը կհասնի Մարսելի ափ՝ Ֆրանսիայի հողի վրա: Ապա կրակը կսկսի 80-օրյա ճանապարհորդությունը ամբողջ երկրով և ուղևորությունը կավարտի հուլիսի 26-ին՝ օլիմպիական 33 –րդ խաղերի բացման օրը: