Նախորդ շաբաթ հայ կարատեիստները մասնակցել են պատանիների, երիտասարդների եւ Մ 21 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մեր մարզիկներին չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել: Պատանիներն էլ չեն կարողացել Բունեոս Այրեսի օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել:
«Աշխարհի առաջնություն մեկնել էինք 14 մարզիկով: Հիմնականում մի քանիսից ակնկալիքներ ունեի: Սերյոժա Սարգսյանը, Գեւորգ Համբարձումյանը, Էրիկ Խաչատրյանը, Ահարոն Սարգսյանը, Սիմոն Մովսիսյանը վատ հանդես չեկան, մի քանի մենամարտեր հաղթեցին: Նրանցից դժգոհ չեմ, արեցին՝ ինչ կարող էին: Մյուսները սկսնակ էին, առաջին անգամ էին մասնակցում այս մասշտաբի մրցաշարի, փորձի պակաս ունեին:
Սերյոժա Սարգսյանը կարող էր բրոնզե մեդալի համար պայքարել: Սակայն, մեկ մենամարտ առաջ նա վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հավաքականի ավագ մարզիչ Վահան Միքայելյանը:
Մարզիչը նշեց, որ պատանիները դեռեւս հնարավորություն կունենան պայքարելու Բունես Այրեսի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Վահան Միքայելյանի խոսքով՝ կան մարզիկներ, որոնք մեծ շանսեր ունեն:
Լուսանկարը՝ Հայաստանի կարատեի ֆեդերացիայի