Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտվեց սպորտային մարմնամարզության առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը:
Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ և հաղթողի պատվին արժանացավ անվանի հենացատկորդ Արթուր Դավթյանը:
Նժուգթափերում երկրորդը ճանաչվեց շնորհալի Գագիկ Խաչիկյանը: Դա նրա առաջին հաջողությունն է մեծահասակների մրցումներում:
Օղակների վրա երրորդ տեղով բավարարվեց Արթուր Ավետիսյանը:
Մրցավարտից հետո մեր հավաքականը մեկնեց Դոհա, որտեղ կմասնակցի մարտի մեկին սկսվող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցումներին: