Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կառլոս Ռոյը նամակ է ուղարկել ազգային օլիմպիական կոմիտեներին: Մասնավորապես պաշտոնապես հաստատվել է այն մարզիկների անունները, ովքեր Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում արժանացել են Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու արտոնագրի:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունով ուղարկված նամակում ընդգծված է, որ Հայաստանից նման պատվի են արժանացել ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը / 57 կգ /, Վազգեն Թևանյանը / 65 կգ /, հունահռոմեական ոճայիններ Սլավիկ Գալստյանը/ 67 կգ /, Մալխաս Ամոյանը / 77 կգ / և Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /:
Հարկ է նշել նաև, որ Փարիզի ստուգատեսում հանդես գալու իրավունք ունեն հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: