ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ

10:27 - 16 Դեկ, 2021

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց մրցաշարի հայաստանցի միակ մասնակից  Տաթև Հակոբյանը / 81 կգ / 10 մրցակցուհիների պայքարում գրավեց հինգերորդ տեղը: Նա պոկեց 105 կգ , հրեց 152 կգ և երկամարտում ցույց տվեց 230 կգ  արդյունք:

Տղամարդկանց մրցաշարի երեկոյան մրցահերթում,   ծանրահարթակ ելան  102 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Լուրջ նվաճում էինք ակնկալում Հայաստանի պատվիրակներ, Եվրոպայի գործող չեմպիոն Սամվել Գասպարյանից և փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանից: Ավաղ, նրանք հուսախաբ արեցին, քանզի  ընդհանուր 12 մոտեցումներից միայն երկուսում հաղթահարեցին պատվիրած քաշը , այնուհետև ձախողվեցին, 0 ստացան և իրենց անփառունակ մոտեցումներով հիասթափեցրին մարզասերներին:

Այսօր ՝ դեկտեմբերի 16 –ին, Հայաստանի հավաքականից մրցելույթ կունենա մարզաձևում հեղինակություն վայելող Սիմոն Մարտիրոսյանը / 109 կգ /:

Հ.Գ. Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը միայն  մեկ՝ առաջին  մոտեցմամբ <<  սանձեց >> 175 կգ կշռող ծանրաձողը և այդ մրցաձևում դարձավ բրոնզե մեդալակիր:

 

Այլ նորություններ