Եվրոպայի ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային»:
Հաջորդ փուլ անցնելու համար «Փյունիկին» անհրաժեշտ էր առավելության հասնել հնարավորինս խոշոր հաշվով, քանի որ առաջին խաղը տանուլ էր տվել ՝ 1 : 2:
Երևանցիներին հաջողվեց իրականացնել նպատակը: Նախ ՝ կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեի, ապա դուբլի հեղինակ դարձած ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Կովալենկոյի դիպուկ հարվածների շնորհիվ մեր թիմը հաղթանակ կորզեց 3 : 1 հաշվով / հյուրերից միակ գոլի հեղինակ դարձավ Բեսրատ Իբրաիմին/։
«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանի «Օրդաբասի» և Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժի» դիմակայության հաղթողը։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Դիֆերդանժը»։