Օլիմպավանում տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի առաջնության կիսաեզրափակիչ առաջին փուլի ՝ «Ֆոքսիս» - «Ուրարտու» երկրորդ հանդիպումը: Ինչպես առաջին մրցախաղում, այնպես էլ երկրորդում, հաղթեց «Ֆոքսիսը» / 99:86 / և մտավ եզրափակիչ:
Հանդիպման արդյունավետ բասկետբոլիստը Հայկազ Գրիգորյանն էր (Ֆոքսիս): Նա վաստակեց 33 միավոր, 13 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:
Եզրափակիչում «Ֆոքսիսը» կխաղա Էրեբունի - ԲԿՄԱ զույգի հաղթողի հետ: Այսօր նախատեսված է նշած զույգի երկրորդ մրցամարտը: Խաղի սկիզբը՝ 21. 15 –ին: