ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ

11:37 - 14 Սեպ, 2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնության ընթացքում տեղի է ունեցել մարզաձևի  միացյալ աշխարհի / UWW  /  հերթական համագումարը:  Մասնակցել են  106 երկրների պատվիրակներ:  

Բացման խոսքով հանդես է եկել UWW-ի նախագահ,  ՄՕԿ –ի գործկոմի անդամ Նենադ Լալովիչը:

Մասնակիցներին տեսաուղերձով ողջունել  է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Նա  ներկաներին  կոչ է արել լինել միասնական և գործել  օլիմպիական համերաշխության սկզբունքներով: 

Լալովիչը իր խոսքում ասել է, որ իրենց  ընտանիքը քաղաքականացված չէ: Ֆեդերացիայի սկզբունքն է կազմակերպել պարզ,  թափանցիկ աշխատանք, ստեղծել ըմբիշ – մարզասեր ջերմ , բարեկամական հարաբերություն, լինել միասնական և  նպաստել  խաղաղությանը: Իհարկե խնդիրներ կան, որոնք լուծում կստանան:

Համագումարը քննարկել է մարզաձևի մասսայականացման, զարգացման և այլ հարցեր:

Հաշվետվությամբ հանդես են եկել  UWW-ի  տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:  Կատարվել է  գործկոմի յոթ անդամների ընտրություն ՝ հնգամյա ժամկետով: 

Ֆեդերացիայի ինքնապահովման նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ներգրավել մեծ թվով հովանավորներ, մարզաձևը  ընդլայնել  տարածաշրջանային ու  տեղական մակարդակներով։ 

 

 

Այլ նորություններ