ԼԱՎ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵՑԻՆ

16:47 - 31 Հուն, 2023

Վանաձորում անցկացվեց Լոռու մարզի ֆեդերացիայի նախաձեռնած  աթլետիկայի բաց առաջնությունը: Մասնակցեցին տարիքային տարբեր խմբեր ներկայացրած Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի և Կապանի ավելի քան 130 մարզիկ – մարզուհիներ:

Տարեսկզբի համար, այն էլ՝  մեր պայմաններում, բավականին լավ տպավորություն թողեցին մրցողները:

Հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանը ասաց, որ  մեծահասակների ստուգատեսում կրկին աչքի ընկան երկրի գլխավոր թիմի անդամներ, կապանցիներ Յանա Սարգսյանը  / հեռացատկ՝  6,04 սմ և եռացատկ՝ 13,20 սմ /, Լևոն Աղասյանը  / եռացատկ՝ 16,37սմ / , գյումրեցի վազորդ  Երվանդ Մկրտչյանը /  800 մ.՝ 1.56,9 վրկ /,  երևանցի արագավազորդ Գայանե Չիլոյանը / 50մ. ՝ 6.2 վրկ. /:

Երիտասարդներից առանձնացավ   արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը / 15,44 /, որը կմասնակցի ամռանը Երուսաղեմում կայանալիք Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությանը:   

Մասնագետը պատանիներից  ընդգծեց արագավազորդներ, վանաձորցի  Սամվել Մելքոնյանին / 50մ.՝  5, 9 վրկ /, գյումրեցի Նինա Նուրադյանին / 50մ.՝  6,6 վրկ / , երևանցի ցատկորդներ   Մանուկ Հովհաննիսյանին / հեռացատկ ՝ 6. 20 և եռացատկ ՝ 13.68 / և Սոֆիա Ջավախյանին / հեռացատկ ՝ 5. 21 , եռացատկ ՝ 11. 58 /:

Առաջնության արդյունքներով ընտրվեցին հավաքականի թեկնածուները, որոնցից ինը / 6 տղա, 3 աղջիկ / կմեկնեն Թուրքիայի Ստամբուլում անցկացվող  Բալկանյան երկրների առաջնություն: Նրանց մրցելույթներին կհետևեն ՀԱՖ նախագահ Ռոբերտ Էմմիյանը,  գլխավոր մարզիչ, գյումրեցի  Գրիգոր Բարսեղյանը և կապանցի Արսեն Պետրոսյանը:

 

Այլ նորություններ