Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ավարտեց մրցելույթները Բեռլինում ընթացող հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում։
Հայ հեծանվորդը 18-րդ տեղը զբաղեցրեց 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում։ Ստեփանյանը տարածությունը հաղթահարեց 4։26։923 արդյունքով։ Հեծանվորդի անձնական մարզիչ Արմեն Գյոզայլանի խոսքով, սա Էդգարի լավագույն արդյունքն է այս մրցաձեւում։
Օմնիումում մարզիկին չհաջողվեց անցնել եզրափակիչ։ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։