Անթալիաում (Թուրքիա) անցկացված ՖԻԴԵ-ի 88-րդ համաժողովում Հայաստանի շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանին, Արման Միքայելյանին եւ Մանուէլ Պետրոսյանին շնորհվեցին գրոսմայստերների կոչումներ:
Ռաֆայել Բակունցը միջազգային վարպետի կոչում ստացավ, իսկ մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Սոնա Ասատրյանը միանգամից արժանացավ կանանց միջազգային վարպետի կոչման:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը հայտնեց, որ մեր երկիրն այժմ 41 միջազգային գրոսմայստեր ունի: