« Բարձրանալ միասին և փայլել ընդմիշտ »: Սա « Կանվոնդո - 2024 » ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի կարգախոսն է: Հարավային Կորեայում տեղի ունենալիք այդ մարզահանդեսի մեկնարկին մնացել է 500 օր և արդեն սկսվել է հետհաշվարկը:
Կարգախոսը յուրատեսակ ուղերձ է, որը ապագայի հույս է ներշնչում ու բարձրացնում երիտասարդության ոգին։ Այն համահունչ է կազմկոմիտեի տեսլականին: Միջոցառման գլխավոր քարտուղար Կիմ Չուլմինը ասել է, որ երիտասարդները օլիմպիական արժեքների միջոցով տոնում են խաղաղությունը և միասնությունը ՝ լավ ապագա ստեղծելու համար:
Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ. հունվարի 19-ից մինչև փետրվարի 1-ը:
Ակնկալվում է 81 ազգային օլիմպիական կոմիտեների շուրջ 1900 մարզիկ – մարզուհիների մասնակցությունը: