ԵԿՈՂ ԱՊՐԻԼԻՆ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

10:45 - 21 Ապր, 2020

Սեղանի թենիսի  օլիմպիական վարկանիշային եվրոպական մրցաշարը հետաձգվել է մինչև 2021 թվականը: Այդ մասին հայտնում են սեղանի միջազգային ֆեդերացիայից  / ITTF / : Մրցումները կանցկացվեն Մոսկվայում՝  ապրիլի 8- 12-ը: 

Ավելի վաղ հայտարարվել էր մինչև հունիսի 30 –ը  կազմակերպության հովանու ներքո անցկացվելիք  բոլոր մրցաշարերի դադարեցման մասին։ ITTF- ն տեղափոխել էր նաև Ասիայում, Ամերիկայում և Օկեանիայում  նշանակված որակավորման մրցաշարերը։

Հայտնի է  Կորեայի Հանրապետության  Պուսանում    անցկացվելիք  աշխարհի թիմային  առաջնության նոր ժամկետը ․ 2020 թ․  սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը:

Այլ նորություններ