Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Թբիլիսիի Գրա Պրիում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 4:3 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Ֆուրքան Բույրաքի նկատմամբ:
Մրցաշարի քառորդ եզրափակչում Ջուլֆալակյանի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Ռուսլան Վարդանյանը:
Նշենք` Թբիլիսիի Գրան Պրիում Հայաստանը նաև մի շարք այլ ըմբիշներ են ներկայացնում, որոնց ելույթների մասին ավելի մանրամասն կհայտնենք մի փոքր ավելի ուշ: