ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ԵՐՎԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ

12:07 - 21 Մայ, 2024

Ավելի քան 120 մարզիկ – մարզուհիներ մասնակցեցին Արտաշատում անցկացված  աթլետիկայի միջազգային մրցաշարին: Այն հավերժացնում էր արցախյան ազատամարտիկ,  ՀՀ բազմակի չեմպիոն ու մրցանակակիր Գառնիկ Ղուկասյանի հիշատակը: Ասպարեզներում իրենց վարպետությունը դրսևորեցին մայրաքաղաքի, Վանաձորի, Գյումրիի, Կապանի, Արտաշատի և Վրաստանի  ներկայացուցիչները:

Նշենք, որ Գառնիկ Ղուկասյանը առավել աչքի է ընկել միջին տարածության ՝ 3000մ. վազքում: Գլխավոր մրցանակը իր հետ Գյումրի տարավ մեր երկրի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը, որը հաղթեց նշած վազքատարծությունում / 8. 25, 99 վրկ. /:

Արտաշատի աթլետիկայի  վերակառուցված  ստադիոնում հաճույքով մրցեցին մասնակիցները, որոնցից շատերն աչքի ընկան բարձր արդյունքներով:  Նշենք երևանցի արագավազորդ Գայանե Չիլոյանին / 100մ. և 200մ. /, կապանցի ցատկորդներ   Յանա Սարգսյանին /   եռացատկ, հեռացատկ /, Գոռ Բեգլարյանին / հեռացատկ /, արտաշատցիներ,  հեռացատկորդ Գոռ Հովակիմյանին, արագավազորդ Սամվել Գևորգյանին / 100մ , 200մ և 4 ×  100մ /, Միլենա Գրիգորյանին / 400մ. /  . . .  

Ավանդական ՝ թվով 28 –րդ հուշամրցաշարում լավագույն արդյունք գրանցած շուրջ 10 մարզիկ –մարզուհու ՀՀ աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը  կուղեկցի Թուրքիայի Իզմիր քաղաք, որտեղ մայիսի 25 – 26 –ին կանցկացվի Բալկանյան երկրների օլիմպիական վարկանիշային առաջնությունը:

 

Այլ նորություններ