Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից առաջինը մրցահարթակ ելավ Ռաֆիկ Հարությունյանը / 81 կգ /: 21 –ամյա ծանրորդը երկամարտի 349 կգ / 158 կգ + 191 կգ / արդյունքով գրավեց ութերորդ տեղը:
Այսօր ՝ դեկտեմբերի 13 –ին, մեր ծանրորդներից ասպարեզ կելնի փորձառու Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ /: