Փարիզի օլիմպիական գյուղի ռեստորանը մարզիկների, քաղաքական գործիչների և լրագրողների է հրավիրել փորձնական համտեսի: Սաստիկ շոգի դեմ պայքարելու համար առաջարկվում են առողջ սննդի տարբերակներ:
Այնտեղ չիպսեր չեն լինի, խորը տապակող սարք չի թույլատրվի: Նման ուտելիք ցանկացողները ստիպված կլինեն այլ տեղ փնտրել՝ ի տարբերություն «Ռիո- 2016 »-ի, որտեղ օլիմպիական ավանի ռեստորանում գործեց աշխարհի ամենահայտնի արագ սննդի ցանցերից մեկը։
Օլիմպիական ավանի 3300 նստելատեղ ունեցող ռեստորանի ցանկը կառաջարկի համշխարհային խոհանոցի ճաշատեսակներ:
«Մարդիկ Ֆրանսիայում կհավաքվեն մշակույթի, ժառանգության, ինչպես նաև գաստրոնոմիայի համար, ուստի սպասելիքներ կան: Մարզիկները կհետևեն իրենց սննդակարգին, բայց նաև հնարավորություն կունենան զգալու ֆրանսիական հայտնի խոհանոցը », - լրագրողներին ասել է « Փարիզ - 2024 »-ի կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգուն։