Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցեցին << Ստամբուլի գավաթ >> անվանումով միջազգային մրցաշարին:
Հեռացատկի հատվածում իրեն վստահ դրսևորեց երևանցի Արտակ Համբարձումյանը: Նա 7մ 25 սմ արդյունքով ճանաչվեց երրորդը և իր տեղը զբաղեցրեց պատվո պատվանդանի վրա:
Միջին տարածությունների վազքում կայուն մրցելույթներով հաճելիորեն զարմացնում է Երվանդ Մկրտչյանը: Ինչպես հայտնի է, նա երրորդն էր Բալկանյան խաղերի 1500մ վազքում: Եվ ահա գոհացնող նոր արդյունք, որը գրանցվեց գավաթային մրցաշարում: Գյումրեցին հանդես եկավ 3000մ տարածությունում, ցույց տվեց 7րոպ. 59, 80 վրկ. արդյունք, սահմանեց անձնական ռեկորդ և գրավեց պատվավոր չորրորդ տեղը:
Մեր աթլետները տեղում շարունակում են մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22 – ին
ՀԱՕԿ լրատվական բաժին