Ռումինիայի Մամայա քաղաքում սեպտեմբերի 7-20-ը պետք է անցկացվեին մինչև 14, 16 և 18 տարեկանների 2020թ․ շախմատի աշխարհի առաջնությունները ։ Դրանք հետաձգվել են անորոշ ժամանակով։ Պատճառը կորոնավիրուսն է:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այս տարի չի կայանա նաև համաշխարհային օլիմպիադան: Այն նախատաեսված էր օգոստոսի 5-17-ը՝ Մոսկվայում: ՖԻԴԵ-ն որոշել է օլիմպիադան անցկացնել 2021թ․: