Դեոդորո օլիմպիական այգում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը և Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մի շարք մասնակիցներ տնկել են Ռիո-2016-ի մարզիկների անտառի առաջին սածիլները:
Արարողությունը տեղի է ունեցել 2 տարի ուշացումով` կապված ֆինանսական խնդիրների հետ: Այդ ընթացքում սածիլները խնամվել են հատուկ վայրում: Մինչև այդ Ռիո-2016-ի բացման արարողության ժամանակ մարզիկները Բրազիլիայի բնիկ ծառերից և խաղերին մասնակցող 207 երկրներից ավելի քան 11,000 սերմ էին բերել օլիմպիական ստադիոն և դրանցով պատկերել օլիմպիական օղակները: Մարզիկների անտառում կաճի 11,237 ծառ՝ այնքան, որքան մարզիկ մասնակցել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերին: Եվս 2,488 ծառ կտնկվի մեդալակիրների արահետում` խորհրդանշելով մեդալակիրների քանակը: Ընդհանուր առմամբ, անտառը կզբաղեցնի 10 հեկտար տարածք, և ծառերն ամբողջովին կտնկվեն մինչև 2020 թվականի սկիզբը: