Դոհայում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը: Հաջող մրցելույթներ են ունենում Հայաստանի ներկայացուցիչները: Նրանցից Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ / և Հարություն Մերդինյանը / նժույգթափեր / արդեն մտել են եզափակիչ, որտեղ կպայքարեն խաղարկվող մրցանակների համար:
Հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ինչպես Գերմանիայում անցկացված գավաթի խաղարկության առաջին փուլում էր, աշխատում է մրցավարական հանձնախմբում: Մարզիկներին գործիքների մոտ է ուղեկցում Սահակ Անտոնյանը: