Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Հայաստանի չեմպիոն

16:35 - 17 Փետ, 2016

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:

Մրցումային չորրորդ օրը հարթակ դուր եկան 85 կգ և 94 կգ քաշային կարգ ունեցող ծանրորդները:

85 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը (362 կգ), երկրորդ տեղ զբաղեցրեց աշխարհի նախկին և Եվրոպայի գործող չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը (360 կգ), բրոնզե մեդալի արժանացավ Սամվել Բաբակյանը (320 կգ):

94 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Աղասի Աղասյանը (355 կգ):

Փետրվարի 18-ին հարթակ դուրս կգան 105 կգ և 105 + կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:

Լուսանկարներն` այստեղ

ՀԱՕԿ լրատրվության բաժին

 

 

Այլ նորություններ