Հուլիսի 26-ին, Փարիզի օլիմպիական խաղերի բացման ժամանակ, Ֆրանսիայի իշխանություններն ակնկալում են մոտ 120 պետությունների և կառավարությունների ղեկավարների ներկայություն: Դա կարող է ռեկորդ հանդիսանալ և դիվանագիտությունը ակտիվացնել։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների համաձայն՝ սպասվում է մոտ 160 սպորտի ղեկավարների մասնակցություն, ինչը աննախադեպ կլինի օլիմպիական խաղերի պատմության մեջ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խաղերի բացումից առաջ, Ելիսեյան պալատում կհյուրընկալի առաջնորդներին, որոնք ներկա կլինեն Սենա գետի երկայնքով օլիմպիական շքերթին:
Սպասվում են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ, իսկ մինչ մարզահանդեսի բացումը Ֆրանսիայի նախագահը ՄՕԿ-ի հետ համատեղ գագաթնաժողով կանցկացնի:
Իհարկե, դեռ վաղ է իմանալ, թե քանի պատվիրակություն կմասնակցի Լուվրում կայանալիք գագաթնաժողովին: