ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

11:44 - 04 Հուն, 2020

Ճապոնիայի կառավարությունն ու  <<  Տոկիո – 2020 >>  -ի կազմկոմիտեն  քննարկում են օլիմպիական  խաղերը  պարզեցված  տարբերակով անցկացնելու ձևաչափը։  

Երկրի իշխանությունները նպատակ ունեին  խաղերը  կազմակերպել լիարժեք, ավանդական  կարգով , սակայն կորոնավիրուսի պատճառով աշխարհում  տիրող ծանր իրավիճակը  ստիպում է կատարել փոփոխություններ։

Հնարավոր է կրճատվի  խաղերի բացման և փակման արարողությունների մասնակիցների թիվը, սահմանափակումներ կլինեն նաև հանդիսակաների քանակի հարցում,  օլիմպիական գյուղից  մարզիկների շարժի առումով  և այլն։

Քննարկվում է նաև բոլոր մարզիկներին, թիմի անդամներին, երկրպագուներին կորոնավիրուսի  պարտադիր թեսթեր անցկացնելու հարցը։

 

Այլ նորություններ