«Հայաստան» մարզական միությունում ավարտվեց սեղանի թենիսի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցեցին 64 թենիսիստներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից և Արցախից: Այսօր կայացած եզրափակիչներում որոշվեցին առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները.
Տղամարդիկ՝ Մեսրոպ Ղուկասյան, Ալեքսանդր Դիարյան, Ռուբեն Գայբակյան
Կանայք՝ Ռուբինա Վարդանյան, Հասմիկ Խաչատրյան, Լուիզա Նազարյան
Տղամարդկանց զուգախաղ՝ Ալեքսանդր Դիարյան/Վարուժան Բաղդասարյան, Ռուբեն Գայբակյան/Գևորգ Աբրահամյան, Վարդգես Սարոյան/Սերգեյ Սիմոնյան
Կանանց զուգախաղ՝ Ռուբինա Վարդանյան/Դիանա Խոջագորյան, Լուիզա Նազարյան/Էլեն Բախչաջյան, Հասմիկ Խաչատրյան/Մարինա Գալստյան
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ մրցաշարին շատ երիտասարդ թենիստներ մասնակցեցին.
«Հիմա երիտասարդների հետ մեծ հույսեր ենք կապում: Նախատեսում ենք հուլիսին պատանիներից (մինչև 18 տարեկան) և աղջիկներից (մինչև 15 տարեկան) կազմված 2 խումբ ուղարկել Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնություն: Ապրիլի 27-30-ը կայանալիք երկրի առաջնությունից հետո ֆեդերացիայի մարզչական կազմը վերջնականապես կորոշի Եվրոպայի առաջնությանը մասնակցող թենիսիստների ցանկը:
Օգոստոսի վերջին Ֆրանսիայում տեղի կունենա մինչև 12 տարեկանների առաջնությունը: Այդ տարիքային խմբում Հայաստանի առաջնություն կանցկացնենք մարտի 23-26-ը»,- նշեց Ֆելիքս Սարգսյանը: