Դոհայում ավարտվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը: Հաջող մրցելույթներ ունեցան Հայաստանի ներկայացուցիչները: Օղակների վարժությունում, եզրափակիչի ավարտից հետո, պատվո պատվանդանի առաջին և երկրորդ աստիճանները զբաղեցրին համապատասխանաբար Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:
Ինչպես Գերմանիայի Կոտբուսում անցկացված առաջին փուլում էր, Դոհայում նույնպես, առաջին տեղը գրավեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը / հենացատկ /: Այս անգամ երրորդ տեղով բավարարվեց Հարություն Մերդինյանը / նժույգթափեր /: