Տոկիոյի օլիմպիական խաղերում, մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 69 –րդ տեղը։ Մերոնք ներկայացան 17 մարզիկով , որոնցից չորսը դարձան մրցանակակիր / երկուական արծաթե և բրոնզե մեդալ / ։ Նրանք են` փոխչեմպիոններ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ,ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, բրոնզե մրցանակակիրներ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:
Ընդհանուր հաշվարկով առաջին հնգյակում են ԱՄՆ –ի ՝ 113 մեդալ / 39 ոսկե, 41 արծաթե, 33 բրոնզե/, Չինաստանի ՝ 88 / 38 ոսկե, 32 արծաթե, 18 բրոնզե/ , Ճապոնիայի՝ 58 / 27 ոսկե, 14 արծաթե, 17 բրոնզե /, Մեծ Բրիտանիայի ՝ 65 / 22 ոսկե, 21 արծաթե և 22 բրոնզե / և Ռուսաստանի՝ 71 / 20 ոսկե, 28 արծաթե և 23 բրոնզե / օլիմպիական թիմերը։
Խաղերին մասնակցեցին 205 երկրների պատվիրակներ / ներառյալ ՝ փախստականների թիմը / ։ Մեդալներ նվաճեցին 93 երկրների ներկայացուցիչներ։
Ծրագրում ընդգրկված 33 մարզաձևերի 50 մրցաձևերում խաղարկվեց մեդալների 339 հավաքածու: