ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ է . . .

12:27 - 30 Դեկ, 2022

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է Փարիզի օլիմպիական խաղերի  արտոնագրման  մրցաշարերը:

120 տեղ  է հատկացված կանանց և տղամարդկանց / 60 + 60 / մրցաշարերի համար:

Տղամարդիկ կմրցեն   61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, իսկ  կանայք ՝  49 կգ, 59 կգ, 71 կգ , 81 կգ և +81 կգ քաշային կարգերում:

Հատկացված 60 քվոտաները հավասարապես բաշխվում են յուրաքանչյուր քաշային կարգի միջև։ 

Փարիզի օլիմպիական խաղերին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 6 (3+3) մարզիկ։ Եթե որևէ թիմ ունի չորս և ավելի ուղեգիր, ապա պարտադիր է ընտրել երեքին:

Տեղերը ձևավորվում են այն մրցումների արդյունքներով, որոնցում շնորհվում են վարկանիշային միավորներ: 

Ուղեգրերի համար մարզիկները պետք է մասնակցեն առնվազն  հինգ վարկանիշային ստուգատեսի: Պարտադիր են աշխարհի  2023թ., (սեպտեմբերի 2-17, Սաուդյան Արաբիա)  առաջնությունը և 2024թ.՝ գավաթի  (ապրիլի 2-11, Թաիլանդ) խաղարկությունը:

Պետք է մասնակցել  2023թ. հունիսին ՝ Կուբայի և դեկտեմբերին՝ Քաթարի   Գրան Պրիներին,  Եվրոպայի 2023թ. և 2024թ. անցկացվելիք առաջնություններին և Կոլումբիայի  աշխարհի առաջնությունը, որն արդեն կայացավ  օրերս՝  դեկտեմբերին:

 

Այլ նորություններ