Առաջիկա օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մարզական 280 բժիշկներից մրցումներում աշխատելու հայտ է ստացել: Նրանք ծառայություններ կմատուցեն օլիմպիական ավանում և մրցասպարեզներում:
Ճապոնական ԶԼՄ – ները հաղորդում եմ , որ բժիշկները կաշխատեն կամավոր հիմունքներով ՝ առանց աշխատավարձի:
Առաջին հերթին աշխատանքներում ներգրավված կլինեն օրթոպեդներ և ատամնաբույժներ:
Ընդհանուր առմամբ, առողջապահության ոլորտի շուրջ 10 հազար ներկայացուցիչներ կներգրավվեն օլիմպիական խաղերում:
Կազմկոմիտեում կարծում են ,որ խաղերի նկատմամբ բժիշկների ուշադրությունը կօգնի նվազեցնել հոռետեսությունը միջոցառման կայացման հարցում: