Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում մեկնարկել է բասկետբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարը։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 58 միավորի առավելությամբ << ջախջախեց >> Սան Մարինոյի ներկայացուցիչներին՝ 102:44:
Մեր տղաներն այսօր կմրցեն Կիպրոսի թիմի հետ:
Նույն տարիքային խմբի աղջիկների թիմը Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ խաղը 62:46 հաշվով տանուլ տվեց մալթացիներին:
Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը Վրաստանի մարզուհիներն են: